Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Բոգ Յոթաբաժան - Горечавка семираздельная - Gentiana Septemfida.

Բոգ Յոթաբաժան - Горечавка семираздельная - Gentiana Septemfida.

Բազմամյա բույս է` մինչև 30 սմ բարձրությամբ: Պատկանում է բոգազգիների ընտանիքին: Ցեղը ընդգրկում է 500 տեսակ, որից 11-ը աճում են Հայաստանում: Յոթաբաժան  բոգը հանդիպում է վերին լեռնային գոտում, մինչև մերձալպյան մարգագետինները` ծովի մակերևույթից 2500-3000 մ  բարձրությունների վրա: Տարածված է Աշոցքում, Լոռիում, Արագածի լեռնային զանգվածում, Ապարանում, Սևանի ավազանում, Գեղամա լեռներում, Զանգեզուրում: Զանգականման ծաղիկները մուգ կամ բաց կապտավուն են, երբեմն` սպիտակավուն կամ մանուշակագույն: Ցողունները խիտ տերևակալած են: Հայաստանում աճող բոլոր բոգերն էլ հետաքրքրություն են ներկայացնում մշակության մեջ ներդնելու, հատկապես ալպինարիաների և քարապարտեզների  ձևավորման համար: Դրանց մի մասը երկամյա բույսեր են:

 

Բազմանում է թփի բաժանումով և սերմերով: Գերադասում է ավազակավային, խոնավ հողերը: Վատ է տանում շոգը և արեգակնային ուղղակի ճառագայթումը, ուստի և խորհուրդ է տրվում ցածրադիր վայրերում աճեցնել ստվերում և հաճախակի ջրել:

 

Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են թաղարներում՝ ձմռանը թողնելով դրանք դրսում  ձյան տակ կամ սառը շենքերում: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես հակատենդային, ջերմությունն իջեցնող և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման միջոց:     

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ